Վիգեն Սարգսյանը վիրավորեց լրագրողներին․ «Որովհետև դուք անտակտ եք ձեզ պահում».Hraparak.am (տեսանյութ)


Վիգեն Սարգսյանը վիրավորեց լրագրողներին․ «Որովհետև դուք անտակտ եք ձեզ պահում».Hraparak.am (տեսանյութ)

  • 24-10-2017 15:41:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Պաշտպանության նապարար Վիգեն Սարգսյանն այսօր Ազգային ժողովում կրկին խուսափեց լրագրողների հետ շփումից։ Այս անգամ նախարարի խուսափողական պահվածքն ուղեկցվեց նաև լրագրողներին վիրավորելու դրսևորումներով։ Ինչպես երեկ, այսօր ևս Վիգեն Սարգսյանը սահմանային լարվածության վերաբերյալ լրագրողների հարցին ի պատասխան հորդորեց դիմել լրատվական ծառայությանը։ Hraparak.am-ի դիտարկմանը, թե իր լրատվական ծառայությունը հաճախ սխալ տեղեկություններ է հաղորդում, Սարգսյանն ասաց․ «Չեմ կարծում, կարծում եմ՝ Դուք սխալ մեկնաբանություն եք արել»։
 
Այդ ընթացքում նախարարի թիկնապահները հրում էին լրագրողներին՝ նախարարի համար ճանապարհ ազատելով դեպի նիստերի դահլիճ։ Լրագրողներից մեկը հարցրեց․ «Պարոն Սարգսյան, ինչո՞ւ են Ձեր ախռանիկները հրում մեզ»։
 
Ի պատասխան՝ Վիգեն Սարգսյանն ասաց․ «Որովհետև դուք անտակտ եք ձեզ պահում»։
 
Փաստորեն, զարգացած դեմոկրատական երկրներում կրթություն ստացած, ինտելիգենտ ու կիրթ պաշտոնյայի համարում ունեցող նախարարը ոչ միայն ամեն անգամ կոպիտ ձևով հրաժարվում է լրագրողների հարցերին պատասխանելուց, այլև սկսել է վիրավորել լրագրողներին։ Ի դեպ, հետաքրքիր է՝ նրա թիկնապահները համաձա՞յն են նախարարի հետ, որ «լրագրողներն անտակտ են», դրա համար են մեզ հրում, թե՞ նրանց գործողություններն այլ պատճառ ունեն։
 
Վահե Մակարյան
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը