Սիրիական Իդլիբում Թուրքիայի զինված ուժերի կողմից իրականացվող գործողությունը մոտենում է ավարտին


Սիրիական Իդլիբում Թուրքիայի զինված ուժերի կողմից իրականացվող գործողությունը մոտենում է ավարտին

  • 24-10-2017 18:24:22   | Թուրքիա  |  Միջազգային

 
Սիրիական Իդլիբում Թուրքիայի զինված ուժերի կողմից իրականացվող գործողությունը մոտենում է ավարտին: Նրանց հաջորդ թիրախը կարող է դառնալ Սիիայի հյուսիսում գտնվող Աֆրին քրդական շրջանը: 
 
Tass-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանը՝ հանդես գալով իշխող Արդարություն և զարգացում կուսակցության նիստի ընթացքում: 
 
«Իդլիբում գործողությունն ըստ էության ավարտին է մոտեցել: Մեր հաջորդ թիրախը Աֆրինն է: Մենք կարող ենք մեկ գիշեր պատահականորեն մտնել և հարված հասցնել»,- ասել է նա: 
 
Նշվում է, որ Իդլիբում Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը գործողություն իրականացնելու մեկնարկի մասին հայտարարել էր հոկտեմբերի 9-ին: 
 
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Անկարան աշխատում է երեք ստացիոնար ռազմակայանների և ավելի քան 40 դիտորդական կետերի տեղակայման ուղղությամբ, որոնց թվում շուրջ 30-ը կլինեն շարժական: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play