Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարն ընդունել է մեքսիկացի պատգամավորներին


Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարն ընդունել է մեքսիկացի պատգամավորներին

  • 24-10-2017 19:02:40   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Հոկտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ճանաչողական այցով Արցախ ժամանած Մեքսիկայի Միացյալ Նահանգների Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի անդամներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսին, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բրավոյին և Կառլոս Էռնանդես Միրոնին։
 
Մասիս Մայիլյանը ողջունել է մեքսիկացի պատգամավորների այցն Արցախ և հույս հայտնել, որ այն կդառնա երկկողմ համագործակցության հաստատմանն ուղղված առաջին քայլը։ Այս համատեքստում  տեղի ունեցավ փոխգործակցության հեռանկարային ուղղությունների վերաբերյալ կարծիքների փոխանակում։
Հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարը պատգամավորներին է ներկայացրել նաև Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացներին։
Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն