Սբ. Գեղարդ վանական համալիրի իգական անսամբլը մասնակցել է<br /> Շտուտգարտի միջազգային փառատոնին<br />


Սբ. Գեղարդ վանական համալիրի իգական անսամբլը մասնակցել է
Շտուտգարտի միջազգային փառատոնին

  • 25-09-2009 19:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Կուրատորիում-Լորշ» մշակութային կազմակերպության հովանավորությամբ Սբ. Գեղարդ վանական համալիրի 8 հոգանոց իգական անսամբլը սեպտեմբերի 5-17-ին յոթ համերգ է ունեցել Գերմանիայում: Իսկ սեպտեմբերի 8-ին անսամբլը մասնակցել է Շտուդգարտի միջազգային փառատոնին, որի կազմակերպիչը «Բախ» միջազգային ակադեմիան է: Անսամբլը համերգ է ունեցել նաեւ Մաուլ Բռոնի նշանավոր վանքում: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում նշեց անսամբլի գեղարվեստական ղեկավար, արվեստագիտության թեկնածու Մհեր Նավոյանը, համերգաշարը նվիրված էր Կոմիտասի 140 ամյակին: Ըստ նրա, բոլոր համերգների նախաբան խոսքում ներկայացվում էր Հայաստանը: Բացի այդ, տպագրվել են հատուկ բուկլետներ, որոնցում ներկայացվել են Կոմիտասի կենսագրական տվյալները: «Հրատարակվել է նաեւ ծրագրային գրքույկ, որտեղ ոչ միայն ներկայացվել է անսամբլի երգացանկը, այլեւ հայ հոգեւոր երաժշտության, հայ ժողովրդի պատմությունը»,- ասաց Մ.Նավոյանը: Նա նշեց, որ տեղի մամուլը լայնորեն եւ դրական գնահատականներով լուսաբանել է անսամբլի ելույթները, իսկ ռադիոն ձայնագրել է փառատոնային համերգը, որն հեռարձակելու է նոյեմբերի 7-ին: «Ընդունելությունը շատ բարձր մակարդակի էր, նույնիսկ մի փոքր նախանձում էինք, որ մեր մշակույթը ավելի շատ ընկալվում եւ ընդունվում է օտարների կողմից, քան հայրենիքում»,- ասաց Մ.Նավոյանը: Ըստ նրա, Հայաստանում դասական երաժշտությունը անկում է ապրում, ինչի պատճառը հասարակության ճաշակի այլասերումն է, ինչում մեծ դերակատարում ունեն, հատկապես, հեռուստաընկերությունները: Մ.Նավոյանը նշեց նաեւ, որ 2001թ.-ին կազմավորված անսամբլը հանդես է եկել եվրոպական մի շարք երկրներում, մասնավորապես, Ավստրալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, մասնակցել մի շարք միջազգային փառատոների:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play