Նույնիսկ մեզ ատելի Բաքվում իշխանությունները գեյերին իրենց տեղն են դնում, իսկ ինչպե՞ս են վարվում ՀՀ իշխանությունները…
25-10-2017 21:46:01 | Հայաստան | Իրավունք
Այսպիսի Հայաստան ունենալը հաստատապես չի մտնում համայն հայության իղձերի ու մեր համազգային նպատակների մեջ
Ստամբուլյան կոնվենցիան և «Խտրականության դեմ» կամ «Հավասարության մասին» (նույն թույնն են) ՀՀ օրենքը դեռ չընդունած, ՀՀ արդարադատության նախարարությունը ս. թ. հոկտեմբերի 24-ին E-draft.am կայքումհետևյալ հղմամբ հրապարակել է ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագիծը, որի գլուխ 28-ի (ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ) 197-րդ հոդվածը («Խտրականությունը») ունի հետևյալ ձևակերպումը.
«1. Խտրականությունը` մարդու իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը ուղղակի կամ անուղղակի խախտելը` կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, առողջական վիճակից, հաշմանդամությունից, սեռական կողմնորոշումից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից՝
պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը ութանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով»:
Ընդգծում ենք` ՀՀ նոր քրեական օրենսգիրքը 197-րդ հոդվածի վերոնշյալ ձևակերպմամբ ընդունելու պարագայում հանցագործություն, քրեորեն հետապնդելի արարք, է համարվելու խտրականությունը` մարդու իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը ուղղակի կամ անուղղակի խախտելը` կախված նաև` նրա սեռական կողմնորոշումից, ընդ որում, ևս մեկ ընդգծում` նույնիսկ անուղղակի խախտելը… Սա նշանակում է, որ այդուհետ, հանցանք են համարվելու և քրեորեն հետապնդվելու են, ասենք, Հանրապետության հրապարակում միասեռականների շքերթ թույլ չտալը, չարտոնելը, երեխա որդեգրելու ցանկության դեպքում նրանց մերժելը, Հանրային հեռուստաընկերությունում նրանց իրենց սեռական կողմնորոշման պատճառով աշխատանքի չընդունելը, մանկապարտեզներում դաստիարակ ու դպրոցներում ուսուցիչ աշխատելն արգելելը, եթե արդեն իսկ աշխատում են, կամ նույն պատճառով աշխատանքի չընդունելը, նրանց կողմից միասեռականության և այլասերվածության մյուս դրսևորումների քարոզչությունն արգելելը և ավելին… Եթե հաշվի առնենք, որ խոսքը նաև անուղղակի խախտման մասին է, ապա թերևս կարելի է եզրակացնել, որ հանցագործություն է համարվելու նաև վերոնշյալ մերժումների, արգելքների ակնարկն անգամ:
Ժողովո՛ւրդ, պատրա՞ստ եք այսպիսի Հայաստանում ապրելու, եթե ոչ, ոտքի ելեք: Այսպիսի Հայաստանո՞ւմ ենք ուզում ապրել, մեր լավագույն տղաներն այսպիսի Հայաստանի՞ համար կռվեցին ու տվեցին իրենց կյանքը, որոնց հիշատակը հիմա ոմանք այս կերպ փորձում են պղծել: Այս այլանդակություններն իրականություն դարձնելու համա՞ր Հայաստանն անկախություն հռչակեց: Ի վերջո, այսպիսի օրենսգիրք ունեցող մի պետություն կարելի՞ է այլևս Հայաստան համարել…
Հիշեցնենք, որ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրն ընդունել է նաև գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման գործում, իսկ համայն հայության իղձերը հաստատ այսպիսի Հայաստան ունենալը չէ: ՀՀ Սահմանադրության հենց 1-ին հոդվածի համաձայն, հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը ընդունում է նաև «հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները»: Այսպիսի Հայաստան ունենալը հաստատապես չի մտնում մեր համազգային նպատակների մեջ: Նույնիսկ մեզ ատելի Բաքվում իշխանությունները գեյերին իրենց տեղն են դնում, իսկ ինչպե՞ս են վարվում ՀՀ իշխանությունները… Հոդվածս ավարտում եմ ՀՀ իշխանություններին ուղղված կոչով` լավ մտածեք, դեռ ուշ չէ…