Գազի թունավորում Արարատի մարզում


Գազի թունավորում Արարատի մարզում

  • 26-10-2017 11:47:37   | Հայաստան  |  Հասարակություն

Հոկտեմբերի 25-ին, ժամը 8.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գազի թունավորում» ախտորոշմամբ Արարատի մարզի Հովտաշատ գյուղից բուժօգնության են տեղափոխվել 1991 թ. ծնված Աննա Մ.-ն, 1957 թ. ծնված Կարինե Հ.-ն, 1990 թ. ծնված Հասմիկ Մ.-ն և 2015 թ. ծնված Մանվել Մ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումը ստացել են նույն օրը, ժամը 1.30-ին, տանը գազի կաթսայի արտահոսքից: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է հետաքննություն:

Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play