«Տարվա նվիրատու» պատվավոր տիտղոսի շնորհում


«Տարվա նվիրատու» պատվավոր տիտղոսի շնորհում

  • 26-10-2017 13:18:21   | Շիրակի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

 
    Այս տարվանից սկսած` «Շիրակ կենտրոնը» «Տարվա նվիրատու» պատվավոր տիտղոսին արժանացնում է նրան, ով առավել մեծ ներդրում է ունեցել կարիքավորներին ձեռք մեկնելու և աղքատության դեմ պայքարի գործում: 
   Տիտղոսի շնորհման արարողությունը կկայանա յուրաքանչյուր տարի:
 
  «Շիրակ կենտրոն»-ի բակում կառուցած «Աղբյուր նվիրումի» պատին հայերեն և անգլերեն փորագրվելու են «Տարվա նվիրատու» պատվավոր տիտղոսին արժանացած անձանց անունները: Խորհրդանշական պատին գրված է հետևյալ ուղերձը. «Նրանց հավատամքնէ՝ օգնել կարոտյալներին, տանելի դարձնել կյանքը, ապահով օրերի մասին երազանքը՝ իրականություն...  Շիրակ կենտրոն»:
    Նկատի ունենալով վերջին տարիներին «Շիրակ կենտրոն»-ի գործընկերությամբ Գյումրու անօթևան ու կարիքավոր ընտանիքներին, նրանց երեխաներին ու միայնակ տարեցներին ցուցաբերած զգալի աջակցության իրողությունը՝ նախաձեռնության առաջին տարում` 2017 թվականին, «Տարվա նվիրատու» պատվավոր տիտղոսը որպես բացառություն շնորհվում է 4 անձի: Նրանք են ամերիկահայ բարերարներ Հերման Խնդիրյանը, Վարդան Նազարյանը, գերմանահայ բարերար Ալբերտ Սեվինսը և բարերար Գագիկ Ծառուկյանը:
Շիրակ կենտրոն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play