Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում


Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում

  • 26-10-2017 17:55:30   | Սյունիքի մարզ  |  Հասարակություն

 
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 27-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Գորիս քաղաքի Նոր Կյանք, Սարգսյան, Վ. Մամիկոնյան, Մ. Խորենացի, Անկախության փողոցների, Վանքի տափ, Արեգունի, Սալ Քար թաղամասերի, Ավանգարդ 5-րդ թաղ. 5-ից-8 համարների, 6-րդ թաղամասի, Հարժիս, Հալիձոր, Շինուհայր, Խոտ, Քարահունջ, Հարթաշեն, Ն. Խնձորեսկ, Արավուս, Տեղ, Կոռնիձոր, Անգեղակոթ, Սպանդարյան, Հացավան, Իշխանասար համայնքների, «Տաթևեր» ճոպանուղու,  թիվ NN Զինմասերի, Շաքե վարչական տարածքում գտնվող քարի արտադրամասի, «Մ.Ջ.Ա», «Օազիս», «Կռունկ» ռեստորանային համալիրների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
 
 
 
                                                              
26.10.2017թ.                                                                         Վեոլիա Ջուր ՓԲԸ
 
Նոյյան տապան  -   Հասարակություն