«Չեմ ընդունում, որ եվրոպացիները մեզ սովորեցնեն, թե ինչ տեսակի ընտանիք պետք է ունենանք». ՀՀ նախկին ոստիկանապետ


«Չեմ ընդունում, որ եվրոպացիները մեզ սովորեցնեն, թե ինչ տեսակի ընտանիք պետք է ունենանք». ՀՀ նախկին ոստիկանապետ

  • 27-10-2017 08:15:43   | Հայաստան  |  Իրավունք

 
 
 
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ համար անընդունելի է «Ընտանեկան բռնությունների դեմ» օրենքի նախագիծը: Նրա խոսով հայերն ասիական ժողովուրդ են եւ պահպանել են ընտանիքի հետ կապված բոլոր լավագույն արժեքները. «Մեզ մոտ ազգապահպանությունը կապված է ընտանիքի պահպանության հետ, ունենք ամուր ընտանիքներ: Այսօր ուրիշ տեղերից գալիս,  մեզ ասում են, թե ինչպես պետք է ընտանիք պահենք: Հայկական  ընտանիքներում տիրող իրավիճակը դնել կասկածի տակ` ինձ համար վիրավորական է»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Ալիկ Սարգսյանը: Նրա խոսքով` առաջիկայում  կրկին տեղի կունենա քննարկում` կապված օրենքի նախագծի հետ եւ քննարկման ժամանակ անպայման կարտահայտի իր կարծիքը. «Հանգամանորեն կներկայացնենք, թե ինչ վտանգներ է պարունակում իր մեջ օրենքի այս նախագիծը, անձամբ ակտիվ կլինեմ եւ կաշխատեմ օբյեկտիվ ամեն ինչ ներկայացնել: Իհարկե, բոլոր տեսակի բռնություններին դեմ եմ: Չեմ ընդունում որեւէ բռնություն, ընտանիքում առավել եւս, բայց միաժամանակ չեմ էլ ընդունում, որ եվրոպացիները մեզ սովորեցնեն թե ինչ տեսակի ընտանիք պետք է ունենանք: Թող համեմատեն իրենց ընտանքիներն էլ, մերն էլ, եւ տեսնեն, որ  մերը որեւէ կերպ չի զիջում` իր բարոյական բոլոր նորմերով»,-փաստեց նախկին ոստիկանապետը եւ ընդգծեց, որ վախենում է, թե օրենքի նախագծով վնասվի հայ ընտանիքի հիմքերը: Վախենում է նաեւ, որ դրա հետեւանքով Հայաստանում հինգ տարեկան երեխան իրավունք բղավելով կշրջի, սակայն չիմանալով, թե այն իրենից ինչ է ներկայացնում:
 
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play