Թուրքական հատուկ ծառայությունները մեկ շաբաթվա ընթացքում ոչնչացրել են 70-ից ավելի քուրդ զինյալ


Թուրքական հատուկ ծառայությունները մեկ շաբաթվա ընթացքում ոչնչացրել են 70-ից ավելի քուրդ զինյալ

  • 27-10-2017 13:09:22   | Թուրքիա  |  Հասարակություն

 
Հակաահաբեկչական գործողությունների արդյունքում թուրքական հատուկ ծառայությունները սպտեմբերի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում չեզոքացրել են 72  քուրդ զինյալի: 
 
Interfax-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդվում է Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբիտարածած հայտարարության մեջ: 
 
Նշվում է, որ հակաահաբեկչական գործողությունների ընթացքում զոհվել է Թուրքիայի զինված ուժերի 8 զինծառայող, ևս 11-ը՝ ստացել են մարմնական վնսվածքներ: 
 
Քրդական բանվորական կուսակցության զինյալների դեմ ուղղված հակաահաբեկչական գործողություններն ընթացել են թուրքական Հաքքար, Շիրնակ, Էրզրում, Սիրտ, Դիյարբեքիր, ինչպես նաև Իրաքի հյուսիսային շրջաններում: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն