Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Սամվել Հարությունյանի ուղերձները՝ նոյեմբերի 5-ին անցկացվելիք ընտրությունների կապակցությամբ


Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Սամվել Հարությունյանի ուղերձները՝ նոյեմբերի 5-ին անցկացվելիք ընտրությունների կապակցությամբ

  • 27-10-2017 16:52:57   | Սյունիքի մարզ  |  Քաղաքական

Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Սամվել Հարությունյանի ուղերձը Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններին և միջազգային կառույցների ներկայացուցչությունների ղեկավարներին
 
     
     Մեծարգո դեսպաններ,դիվանագետներ
 
Գորիսը 2018 թվականին հռչակվելու է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք:
 
Մեր խոշորացված համայնքում 2017թ. նոյեմբերի 5-ին համայնքի ղեկավարի անցկացվելիք ընտրություններից առաջ,ցավոք,առկա են մտահոգիչ երևույթներ: Բավարար հիմքեր կան պնդելու ,որ ամեն ինչ արվել և արվելու է ընտրությունների անվան տակ, բայց ճչացող անարդարությունների միջոցով Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնին կարգելու ՀՀ իշխող քաղաքական ուժի  թեկնածուին :
 
Միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների ապահովման համար ակնկալում եմ Ձեր սևեռուն ուշադրությունը և դիտորդական առաքելությունը Գորիսում անցկացվելիք ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ընթացքին:
 
 
Հարգանքներով՝ Սամվել Հարությունյան
 
26.10.2017
 
 
Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Սամվել Հարությունյանի բաց նամակը  ՀՀ խորհրդարանական  քաղաքական ուժերի ղեկավարներին
 
 
Հարգելի պարոնայք, 
 
Գորիսը 2018թվականին հռչակվելու է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք, ինչն, անշուշտ պատվաբեր է և պարտավորեցնող:
 
Հանուն Հայաստանի Հանրապետության խնդրում եմ անել հնարավորը Գորիս խոշորացված համայնքի ղեկավաի 2017թ. նոյեմբերի 5-ի ընտրություններից առաջ և ընթացքում բացառելու ՀՀ ԱԺ վերջին ընտրությունների ժամանակ ընտրողների ձայների մոլեգնած տոնավաճառի նողկալի եղելության կրկնությունը: ՈՒզում եմ հավատալ, որ ընտրական հանձնաժողովներում ձեր կուսակցությունները ներկայացնող բոլոր անձիք բացառապես կառաջնորդվեն ՀՀ օրենսդրության պահանջներով և չեն ստիպի ինձ օրինախախտ հանձնաժողովականներին գամելու անարգանքի սյունին:
 
Հարգանքներով՝ Սամվել Հարությունյան
 
27.10.2017 
 
 
Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Սամվել Հարությունյանի դիմումը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին 
 
 
Հարգելի վարչապետ,
 
Ձեր 2017թ. սեպտեմբերի 14-ի որոշմամբ տարրական գիտելիքների պաշար չունեցող Առուշ Առուշանյանը նշանակվել է Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
 
<<Հետք>> էլեկտրոնային թերթում 2017թ. հոկտեմբերի 26-ին հրապարակված <<Գորիսի համայնքապետի պաշտոնոկոտարը անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում >> հոդվածից բացահայտվեց, որ Ա. Առուշանյանը կատարել է խաբեություն, արհամարհել է ՀՀ օրենսդրության պահանջը  և ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում չի նշել <<Գոր  Մետալ>> ՍՊԸ սեփականության 100%-ի բաժնետիրոջ իր հսկայական գույքը: Հայարարագրում նշված է նաև,որ Ա. Առուշանյանը նշված ընկերության հիմնադրման օրվանից (2008թ.)մինչ հիմա զբաղեցնում է նշված ընկերության տնօրենի պաշտոնը, մինչդեռ այն անհամատեղելի պետք է լինի համայնքի ղեկավարի պաշտոնի հետ: Նա որպես եկամուտ հայտարարագրել է միայն աշխատավարձ 1մլն 520 հազար դրամ և չի հայտարարագրել շահաբաժնից ստացած եկամուտը: Նրա հաշվին առկա գումարը մի քանի հարյուր անգամ գերազանցում է ներկայացրած եկամուտի չափին:
 
Առաջարկում եմ անհապաղ գնահատական տալ ՀՀԿ անդամ Ա. Առուշանյանի ապօրինի արարքին և նրան հեռացնել Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնից:
 
 
Հարգանքներով՝ Սամվել Հարությունյան
Հեռ.՝  (094)504942, հասցեն՝ք.Գորիս,Արաշեսյանների 20
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play