Ցավալի է ունենալ պաշտպանության «նեղացած նախարար»


Ցավալի է ունենալ պաշտպանության «նեղացած նախարար»

  • 27-10-2017 18:49:48   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի  զրուցակիցն է ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը
 
 
-Ինչպե՞ս եք գնահատում Վիգեն Սարգսյանի ելույթում Ելք-ինուղղված մեղադրանքներն ու կոշտ տոնը։
 
-Իշխանության ոչ ադեկվատ և քննադատությանը անհանդուրժող արձագանք տալու մեջ նոր բան չկա, և Վիգեն Սարգսյանը դրանով օրիգինալ չէ: Ցավալի է, իհարկե, ունենալ Պաշտպանության «նեղացած նախարար»: Նենգափոխել հնչեցված միտքը և ապա հուզական արձագանք տալ խեղված մտքին, հարիր չէ նախարարին: Վիգեն Սարգսյանի ելույթը վառ արտացոլումն է այն բանի, որ նա չունի մեր բերած հակափաստարկների տրամաբանական պատասխանը: Եվ քանի որ չունի հիմնավորված պատասխաններ, անցնում է անձնական որակումների դաշտ: Սա, ըստ էության, իրավիճակին չտիրապետելու և անհարկի ջղաձգումների վառ ապացույց է: Վիգեն Սարգսյանն իր ելույթով ապացուցեց, որ որպես նախարար չի կարողանում կատարել այն գործառույթները, որոնք ստանձնել է ի պաշտոնե և անցնում է սպեկուլյատիվ հնարքների:
 
-Նա մեղադրեց Ելք-ին նրանում, որ Ելք-ի պատգամավորները ևս չենծառայել, բայց ասենք Արարատ Միրզոյանը ՊՆ-ից պատվոգիր էստացել։ Բանակում չի ծառայել նաև Նիկոլ Փաշինյանը։ Փաստորենիշխանությունը ընդդիմությանը հարվածում է նույն զենքով, որովիրե՞ն են մեղադրում։ Այդ մեղադրանքներին ինչո՞վ կարող եքպատասխանել։
 
- Նախ՝ իշխանությունն ընդդիմությանը հարվածելու խնդիր իր առջև չպետք է դնի, այլ պետք է փորձի հասկանալ այն հիմնավոր քննադատությունները, որոնք բերվում են ընդդիմադիրների կողմից: Երբ որոշում կայացնողը որոշում չկայացնողներին մեղադրում է ինչ-որ անհեթեթ բաներում, նշանակում է, որ բացարձակ սխալ տեղում է գտնվում: Իսկ Արարատ Միրզոյանի ստացած պատվոգիրը երեսով տալը պարզապես քաղաքական մանկամտության դրսևորում է: Արարատ Միրզոյանն ու Նիկոլ Փաշինյանը օրենքով սահմանված կարգով ազատված են եղել բանակից: Սակայն պատվոգիրը հիշելուց Վիգեն Սարգսյանը չհիշատակեց, որ այդ նույն մարդիկ ապրիլյան պատերզամից հետո մեկնել են Արցախ, մասնակցություն ունեցել պաշտպանությանը, խրամատ են փորել, ինչի համար էլ պատվոգիր են ստացել: Ահա այսպես են անում, որ բազմաթիվ մարդիկ իրենց ձեռքից պատվոգրեր ու մեդալներ չեն վերցնում: Փաստորեն, ճիշտ է նման դիրքորոշումը:
 
- Վիգեն Սարգսյանն ասաց նաև. «Փառք Աստծո, որ նմանմտածելակերպով դուք փոքրամասնություն եք»։ Ձեր կարծիքով՝ի՞նչն էր այդպես զայրացրել Պնախարարին։ Մինչ այժմ իշխանությաններկայացուցիչների կողմից «Ելք»-ին ուղղված քննադատություննայսքան կոշտ չի եղել, ինչից շատերը ենթադրում էին, որ «Ելք»-ըկառավարվող ընդդիմություն է։ Ի՞նչն է փոխվել, որ իշխանությունըկոշտացնում է իր մոտեցումը։ Տեսակետ կա, որ սա Սերժ Սարգսյսնիպատասխանն է Ելքին:
 
-Նախ, բացարձակ անհեթեթ է այն տեսակետը, թե Ելքը կառավարվող ընդդիմություն է: Այդպիսի կարծիք ունեցողները մտափոխվեցի՞ն: Շնորհավորում եմ իրենց: Մենք ունենք մեր օրակարգը և գործունեության սկզբունքները և գնում ենք ըստ մեր սահմանած օրակարգի: Այն աշխարհայացքով, որով Վիգեն Սարգսյանի կուսակցությունը գալիս է իշխանության՝ համատարած ընտրակաշառքի և վարչական լծակների կիրառմամբ, թերևս միակ կայացած ինստիտուտի շնորհիվ, մեր անվտանգությունը վաղուց վտանգել է՝ մեզ կանգնեցնելով օրեցօր դատարկվող Հայաստանի մարտահրավերի առջև: Սակայն այն, որ Վիգեն Սարգսյանը փառք է տալիս Աստծուն, որ մենք փոքրամասնություն ենք, բացի այն, որ բնական է, իր մեջ շատ հետաքրքիր իմաստ ունի. եթե մենք լինենք մեծամասնություն, դա նշանակում է, որ վերացնելու ենք այն պետական և հասարակական ամենաթողությունը, որ ստեղծվել է Վիգեն Սարգսյանի և նրա կուսակցական գործընկերների կողմից տարիներ ի վեր: Այսինքն՝ Ելքի մեծամասնություն լինելը կնշանակի զրոյացնել Վիգեն Սարգսյանի քաղաքական թիմի ստեղծած ծանր ժառանգությունը, որը Հայաստանը ընկղմել է աղքատության և անարդարության ճահճի մեջ: Այնպես որ, Վիգեն Սարգսյանը պետք է շարունակի փառք տալ Աստծուն, քանի դեռ կարող է:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play