Դավիթ Լոքյանը ծանոթացել է Տավուշի մարզում իրականացվող մի շարք ներդրումային ծրագրերի ընթացքին


Դավիթ Լոքյանը ծանոթացել է Տավուշի մարզում իրականացվող մի շարք ներդրումային ծրագրերի ընթացքին

  • 31-10-2017 18:39:22   | Տավուշի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Այսօր աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ  նրանք շրջել են  մարզի մի շարք համայնքներով: Հիմնական կանգառները նախատեսված էին մարզի այն համայնքներում, որտեղ աշխատանքներ են իրականացվում ՄԱԶԾ «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը, համայնքների դիմակայունության ամրապնդում»  ծրագրի կողմից:
 
Ծրագիրը ՀՀ Կառավարության աջակցությամբ և գործընկերությամբ, մեկնարկել է 2015 թվականին, տևելու է 5 տարի: Ընդհանուր 5 մլն դոլար ֆինանսավորմամբ մարզի 45 համայնքներում իրականացնելու են եկամուտ ակնկալող ծրագրեր և զարգացնելու են համայնքնային ենթակառուցվածքներ՝ ներմուծելով որոշակի նորարարություններ: Աշխատանքային խումբը նախ եղել է  Իջևանի նորաստեղծ տուրիզմի կենտրոնում, որը հիմնադրվել է «Ինտեգրված աջակցություն գյուղական տուրիզմի զարգացմանը»  ծրագրի շրջանակում: Ապա նախարարը ծանոթացել է աշխատանքների ընթացքին, և հանդիպումներ ունեցել  բնակչության հետ նաև Դիտավան, Սարիգյուղ, Այգեհովիտ համայնքներում: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play