ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ ․ԻՐԱՆԻՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՒԱՍՏԻԱՆԱԼՈՒ ԲԱՔՒԻ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԸ…


ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ ․ԻՐԱՆԻՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՒԱՍՏԻԱՆԱԼՈՒ ԲԱՔՒԻ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԸ…

  • 02-11-2017 13:34:06   | Իրան  |  Վերլուծություն

 
 
Օրերս Ադրբեջանում գործարկւեց «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգիծը, որը Բաքւի իշխանաւորների կողմից բնութագրւում է որպէս այլընտրանք՝ դէպի Եւրոպա տանող ռուսական տարանցիկ նախագծերի:
 
Այսօր, սակայն, Թեհրանում, երեւի այդ եւ նմանօրինակ տարանցիկ նախագծերի շուրջ Բաքւի իշխանաւորը յատկապէս Ռուսաստանի նախագահի հետ սակարկումների ընթացքում ինքնարդարացման հիմնաւոր պատճառների փնտրտուքներով է տառապելու:
Բաքւի միապետը յատկապէս թեհրանեան նիստի  հիւրընկալ կողմին՝ Իրանին վստահութիւն ներշնչելու պարտաւորութիւն ունի, քանզի նոյն տարացիկ, թէ՛ էներգետիկ նախագծերի գործարկման հաշւին,  փաստացիօրէն ներգրաււած է պահում Իրանի ստրատեգիական հակառակորդ ու թշնամի երկրին՝ Իսրայէլին: Չէ՞ որ ոչ ոքու համար գաղտնիք չէ՝ նոյն «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծով ու ապագայի «Բաքու-Թբիլիսի-Ջէյհան» նաւթամուղով Իսրայէլին էներգետիկ ապահովագրումը՝ նոյնինքն  Ադրբեջանի կողմից:
Թեհրանեան եռակողմ հանդիպմանը Բաքուն Ռուսաստանին ու յատկապէս Իրանին հաւաստիքներ տալու պատասխանատւութեան ու հարկադրանքի տակ է գտնւում: Իսկ տնտեսական էներգետիկ ու տարանցիկ ուղիների գործարկման երաշխիքը ոչ այլ ինչ է, եթէ ոչ խնդրոյ առարկայ տարածաշրջանում քաղաքական կայունութիւնն ու խաղաղութեան ապահովութիւնը, որից մեղմ ասած՝ Բաքուն խորշում է ըստ ամենայնի, Արցախեան հիմնահարցում մշտապէս ագրեսորի պահւածք դրսեւորելով ու այդկերպ՝ տարածաշրջանային խաղաղութեանը սպառնալիք հանդիսանալով:
Ահաւասիկ.- 
Թուրք-ադրբեջանական համատեղ շահերի համատեքստում ու նաւթադոլարների հաշւին նոր երկաթգծերի շահագործումն ու տարածաշրջանային մակարդակով տարանցիկ-էներգետիկ պարտնեօրի կարգավիճակի մէջ գտնւելու Բաքւի ջանքերը, լոկ իմիտացիաներ են՝ 2018 թւականի նախագահական «ընտրութիւններում» ալիեւեան ընտանիքի յաղթանակն ապահովելու նպատակով: Իսկ այդ նպատակին հասնելու համար, վերջիններս մշտապէս սեփականաշնորհում են ներքին թէ՛ արտաքին տնտեսա-քաղաքական բոլոր ռեսուրսները շահագործելու իրաւունքը...:
 
 
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ
 ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն