Թուրքիայում տեղի ունեցած հրաձգության արդյունքում ոչնչացվել է Քրդական բանվորական կուսակցության 22 անդամ


Թուրքիայում տեղի ունեցած հրաձգության արդյունքում ոչնչացվել է Քրդական բանվորական կուսակցության 22 անդամ

  • 02-11-2017 16:35:28   | Թուրքիա  |  Միջազգային

 
Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) առնվազն 22 անդամ է ոչնչացվել  թուրքական բանակի կողմից այսօր տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում: 
 
Tass-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է A Haber հեռուստաալիքը՝ հղում կատարելով Թուրքիայի Ներքին գործերի նախարարությանը: 
Ավելի վաղ հաղորդվել էր 8 զոհվածների մասին, այդ թվում երկու թուրք զինծառայողի մահվան մասին: 
 
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Շեմդինլի շրջանում՝ Իրաքի հետ սահմանից ոչ հեռու: 
 
Վերոնշյալ շրջանում ՔԲԿ զինյալների որոնման գործողությունները սկսվել են այն բանից հետո, երբ վերջիններս հարևան Իրաքից ներթափանցել են Հաքքյար նահանգ: 
 
ՔԲԿ-ն 1984 թվականից զինված պայքար է մղում Թուրքիայի՝ հիմնականում քրդերով բնակեցված հարավ-արևելյան շրջաններին անկախություն տալու համար: 
 
Այս ընթացքում ռազմական գործողությունների արդյունքում զոհվել է ավելի քան 40 հազար մարդ: 
2015 թվականի հուլիսից, երբ  հակամարտությունը սկսվեց, սպանվել է մի քանի հազար թուրք զինվորական և կազմակերպության հարյուրավոր զինյալներ, իսկ խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը կարող է հասնել 500-ից 1000 մարդ: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play