Էրդողանը մտադիր է նոյեմբերին Պուտինի հետ քննարկել արցախյան հակամարտության կարգավորման հարցը
02-11-2017 18:33:22 | Թուրքիա | Քաղաքական
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանը ցանկանում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որպեսզի քննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:
Tass-ի փոխանցմամբ՝ այս մասին թուրք առաջնորդը հայտարարել է Ադրբեջան կատարած այցից հետո:
«Թուրքիան շարունակելու է պաշտպանել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցում: Ես հաջորդ շաբաթ կհանդիպեմ հարգարժան Վլադիմիր Պուտինի հետ, քանի որ նրա դիրքորոշումը հարցի վերաբերյալ շատ կարևոր է: Եթե նա իսկապես կենտրոնանա այդ հարցի վրա, ապա այն հեշտությամբ կլուծվի»,- նշել է նա: