Ուշադրություն. Դատապարտյալը դիմել է փախուստի Արցախի քրեակատարողական հիմնարկից ․ ԱՀ ոստիկանություն


Ուշադրություն. Դատապարտյալը դիմել է փախուստի Արցախի քրեակատարողական հիմնարկից ․ ԱՀ ոստիկանություն

  • 03-11-2017 12:24:32   | Արցախ (ԼՂՀ)  |  Իրավունք

Սույն թվականի նոյեմբերի 2-ին ժամը 16 անց 30-ի սահմաններում Արցախի Հանրապետության ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկից փախուստի է դիմել ԼՂՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման համար դատապարտված¸ 1999թ ծնված Գեղամ Սամվելի Սարգսյանը։
 
Գեղամ Սարգսյանի արտաքին նշաններն են. հասակը՝ 175սմ, միջին կազմվածքի¸ գլուխը՝ օվալաձև¸ հաստավուն ունքերով և սև աչքերով։
 
Հագին եղել է սև սպորտային համազգեստ¸ սև-սպիտակ գծերով սպորտային ճտքակոշիկներ։
 
Դատապարտյալի հայտնաբերման գործում Արցախի Հանրապետության ոստիկանությունը ակնկալում է հասարակության աջակցությունը և հորդորում Գեղամ Սարգսյանի գտնվելու վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին դիմել ոստիկանության մոտակա տարածքային ստորաբաժանում կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։
 
Արցախի Հանրապետության ոստիկանություն
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play