Ավելի քան 300 iPhone X սմարթֆոն է գողացվել


Ավելի քան 300 iPhone X սմարթֆոն է գողացվել

  • 03-11-2017 14:27:57   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
Ավելի քան 300 iPhone X սմարթֆոն է գողացվել ամերիկյան Սան Ֆրանցիսկո ուղևորված ընկերության բեռնատարից:
 
korrespondent-ի փոխանցմամբ՝ գողերը բարձրացել են բեռնատար այն ժամանակ, երբ վերջինիս վարորդը զբաղված է եղել Սան Ֆրանցիսկոյի երեք առևտրի կոնտրոններ հեռախոսներ մատակարարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպմամբ: 
 
Աղբյուրի տեղեկացմամբ՝ հեռախոսներն առևանգվել են iPhone X հեռախոսների պաշտոնական վաճառքի մեկնարկից առաջ: 
 
Նոր սմարթֆոնի արժեքն ԱՄՆ-ում կազմում է 999-1150 դոլար, հետևաբար չարագործները՝ ընկերությանը պատճառել են շուրջ 300 հազար դոլարի վնաս: 
Ներկայումս ոստիկանությունը փնտրում է Dodge մակնիշի բեռնատարը թալանած երեք կասկածյալներին: 
 
Ինչպես տեղեկացվում է, iPhone X սմարթֆոնների վաճառքը Ռուսաստանում աննախադեպ իրարանցում է ստեղծել: Մոսկվայում re:Store խանութի բացմանը սպասել է շուրջ 500 մարդ: Ոստիկանությունը ստիպված է եղել սահմանափակել մարդկանց տեղաշարժը: 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ