Ծովինարի և Ձորագյուղի գյուղապետերը վերընտրվել են․«Արմենպրես»


Ծովինարի և Ձորագյուղի գյուղապետերը վերընտրվել են․«Արմենպրես»

  • 06-11-2017 13:22:59   | Գեղարքունինքի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Գեղարքունիքի մարզի Ծովինար եւ Ձորագյուղ համայնքների ղեկավարներ Մհեր Մարտոյանը եւ Լեւիկ Գրիգորյանը նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով վերընտրվել են իրենց պաշտոններում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 21 տարածքային ընտրական հանձնաժողովից, Ծովինար համայնքի ղեկավարի թեկնածու, անկուսակցական Մհեր Մարտոյանը եւ Ձորագյուղ համայնքի ղեկավարի թեկնածու,ՀՀԿ անդամ, ՀՀԿ կողմից առաջադրված Լեւիկ Գրիգորյանը մրցակից թեկնածուներ չեն ունեցել:
 
Զարմանալին այն է, որ երկու տեղերում էլ, նախնական տվյալներով, նրանք շահել են նույնքան ձայներ՝ 1239:
 
Լեւիկ Գրիգորյանը Ձորագյուղ համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվում է 6, Մհեր Մարտոյանը՝ Ծովինար համայնքի ղեկավարի պաշտոնում՝ 5 ընտրաշրջան անընդմեջ:
 
Խոսրով Խլղաթյան
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը