Հայրապետական մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Հայրապետական մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

  • 06-11-2017 18:18:25   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

 
 
  Նոյեմբերի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 18-րդ տարեդարձի առիթով Ս. Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք: 
Սրբազան արարողություններին ներկա էին Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբաներ և բարեպաշտ հայորդիներ:
Մայր Տաճարում Ս. Պատարագ մատուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը: 
Ս. Պատրագի վերջում՝ Ավագ Խորանին, հանդիսապետությամբ Մայր Աթոռի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի, տեղի ունեցավ Հայրապետական մաղթանք:  Ներկաներն աղոթք բարձրացրեցին առ Աստված` Ամենայն Հայոց Հայրապետության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու պայծառության, ինչպես նաև Նորին Սրբության քաջառողջության, կենաց արևշատության և բազմամյա գահակալության համար: 
Հայրապետական մաղթանքի սկզբում հանուն Հայ Եկեղեցու եկեղեցականաց և աշխարհականաց դասի, շնորհավորելով Ամենայն Հայոց Հայրապետին գահակալության տարեդարձի առիթով, Ոսկան Սրբազանն անդրադարձավ Մայր Աթոռի կարևոր դերակատարությանը Հայ Եկեղեցու միասնականության պահպանման գործում: Սրբազան Հայրը նշեց նաև, որ այսօր էլ Հայ Եկեղեցվո առաքելաշավիղ գահակալը շարունակում է իր Հայրապետական սերը, խնմաքը և հոգածությունը տարածել հայ ժողովրդի հոգևոր կյանքից ներս:
Վերջում Սրբազան Հայրը մաղթեց, որ Ամենայն Հայոց Հովվապետը մշտապես ծաղկյալ պահի Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների ու Գրիգոր Լուսավորչի Աթոռը:
Արարողությունն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play