Բաց այրման վտանգավորությունն ու կանխարգելումը. աշխատաժողով Արագածոտնի մարզում


Բաց այրման վտանգավորությունն ու կանխարգելումը. աշխատաժողով Արագածոտնի մարզում

  • 07-11-2017 13:42:46   | Արագածոտնի մարզ  |  Հասարակություն

 
ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Օրհուս կենտրոնում տեղի է ունեցել ուսուցողական աշխատաժողով, որը կազմակերպվել էր ՀՀ բնապահպանության նախարարության և ՄԱԿ-ի արդյունաբերության կազմակերպության հետ համատեղ իրականացվող «Առկա լավագույն տեխնոլոգիաների և բնապահպանական իմաստով լավագույն գործունեության մեթոդաբանության կիրառումը` բաց այրման աղբյուրներից կայուն օրգանական աղտոտիչների ոչ կանխամտածված արտանետումների նվազեցման համար» ծրագրի շրջանակներում: Ուսուցողական աշխատաժողովին մասնակցել են ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, համայնքապետեր, ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի ներկայացուցիչներ, ինչպես նաև շահագրգիռ գերատեսչությունների մասնագետներ:
 
Աշխատաժողովը նպատակաուղղված էր «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների իրականացմանը։ 
Ստոկհոլմի կոնվենցիայի հիմնական դրույթներից մեկը դիօքսինների և ֆուրանների արտանետումների կրճատումն է, որոնց հիմնական աղբյուրներից մեկը հանդիսանում է աղբավայրերի բաց այրումը։ 
Աշխատաժողովի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ Անահիտ Ալեքսանդրյանը և ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը հանդես են եկել զեկույցներով, որոնց ընթացքում ներկայացրել են թափոնների ոլորտը կարգավորող օրենսդրությունը, ինչպես նաև աղբահանությանը և աղբավայրերի կառավարմանը ներկայացվող սանիտարական պահանջները։ Զեկույցների ներկայացումից հետո ծավալվել է քննարկում, որի ժամանակ արծարծվել  են աղբավայրերում թափոնների բաց այրման վտանգավորությանը, դրա կանխարգելմանը, առողջությանը հասցվող վնասներին վերաբերող հարցեր:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն