Բացահայտվել է թիվ 27 երթուղու ավտոբուսում կատարված գողությունը․ ոստիկանություն


Բացահայտվել է թիվ 27 երթուղու ավտոբուսում կատարված գողությունը․ ոստիկանություն

  • 07-11-2017 14:16:35   | Հայաստան  |  Իրավունք

Նոյեմբերի 5-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում 1955 թ. ծնված Հասմիկ Գ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.30-ից 15.00-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 27 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 150 եվրո, 3.000 ռուբլի և 40.000 դրամ:
 
Նոյեմբերի 6-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Մաշտոցի բաժնի ծառայողները Սեբաստիայի փողոցի թիվ 18 շենքի մոտից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Սպարտակ Մ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
 
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
Նոյյան տապան  -   Իրավունք