«Հայկական Վերածնունդ»-ը կհամագործակցի «Հանուն Հայաստանի պետության ճակատ»-ի կանոնակարգող խմբի հետ


«Հայկական Վերածնունդ»-ը կհամագործակցի «Հանուն Հայաստանի պետության ճակատ»-ի կանոնակարգող խմբի հետ

  • 07-11-2017 16:02:13   | Ֆրանսիա  |  Քաղաքական

Հայկական Սփյուռքը երբեք անտարբեր չի եղել Հայրենիքի իր ազատատենչ եղբայրների և քույրերի արդարության և ինքնիշխանության համար պայքարին։ Այսօր երբ այդ պայքարի նվիրյալները բռնադատվում են ու քաղաքական բանտարկյալներ են, հայ ժողովրդի գիտակից ընտրանին իր մեջ ուժ գտնելով համախմբվել և շարունակում է համախմբվել հանուն Հայաստան պետության ինքնիշխանության և հայ ազգի հարատևման։ 
 
«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը ողջունում է «Հանուն Հայաստանի պետության ճակատ»-ի համազգային ներուժի ձևավորմանն ուղղված իրատես ջանքերն ու ընդունված հռչակագիրը, ինչպես նաև նոր որակի, ինքնիշխան, ազատ ու արդար հայկական պետություն կառուցելու տեսլականը։
 
 «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունն իր աշխարհասփյուռ բոլոր մասնաճյուղերի անունից միանում է հռչակված նպատակներին հասցնող «ճանապարհային քարտեզի» վերաբերյալ բոլոր առաջարկներին և պատրաստակամություն է հայտնում համագործակցել «Հանուն Հայաստանի պետության ճակատ»-ի կանոնակարգող խմբի հետ։
 
 
 
Փարիզ 7/11/2017
Հայկական Վերածնունդ սփիւռքեան կազմակերպութեան բանբեր՝
Շանթ Ոսկերիչեան
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play