Ցերեկույթ` նվիրված Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանի ծննդյան 70-ամյակին


Ցերեկույթ` նվիրված Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանի ծննդյան 70-ամյակին

  • 08-11-2017 15:37:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 7-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հանդիսություն:
 
Ցերեկույթին ներկա էին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը, խորհրդի անդամներ Սերգեյ Վանցյանը, Գագիկ Վարդերեսյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՋԱՀ-ի համահիմնադիր Աշոտ Մելքոնյանը, հիմնադրամի փոխտնօրեն Սամվել Մկոյանը, մտավորականներ, պաշտոնյաներ և այլ բարձրաստիճան հյուրեր:
 
Հանդիսությանը շնորհավորական ելույթով հանդես եկավ ՋԱՀ-ի փոխտնօրեն Սամվել Մկոյանը` հիմնադրամի ողջ անձնակազմի անունից մաղթելով քաջառողջություն և արևշատություն, արգասաբեր գործունեություն և հաջողություններ հայ գիտական կյանքի զարգացման և հարստացման, հանրագիտական գրականության վերարժևորման գործում:
 
Անգնահատելի է Հովհաննես Այվազյանի ավանդը հայ ժողովրդի գիտական ներուժի զարգացման, հրատարակչական, ինչպես նաև Ջավախքում հայապահպանության խնդիրների լուծմանն ուղղված գործընթացների մեջ և այդ ամենը շնորհիվ բազմահմուտ ղեկավարման, հայրենասիրության և անմնացորդ նվիրումի:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն