Դադարեցվել է Երեւան քաղաքի Նորք-Մարաշի գազամատակարարումը․«Գազպրոմ Արմենիա»


Դադարեցվել է Երեւան քաղաքի Նորք-Մարաշի գազամատակարարումը․«Գազպրոմ Արմենիա»

  • 08-11-2017 18:42:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գազաբաշխիչ ցանցում վթարավերականգնման աշխատանքների իրականացման նպատակով նոյեմբերի 8-ին ժամը 9:00-ից դադարեցվել է Երեւան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի գազասպառողների գազամատակարարումը: Գազամատակարարման վերականգնումը կսկսվի այսօր՝ ժամը 18:00-ից:
 
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասված է «Գազպրոմ-Արմենիայի» տարածված հաղորդագրության մեջ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play