Մոտակա ամիսներին ԻՊ-ի նկատմամբ լիակատար հաղթանակ կտոնենք


Մոտակա ամիսներին ԻՊ-ի նկատմամբ լիակատար հաղթանակ կտոնենք

  • 09-11-2017 13:27:47   | Ֆրանսիա  |  Քաղաքական

 
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մարկոնը համոզմունք է հայտնել այն մասին, որ շուտով միջազգային կոալիցիան հաղթանակ կտոնի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ստորաբաժանումների նկատմամբ: 
 
Tass-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա հայտարարել է Աբու Դաբիում գտնվող ֆրանսիական ռազմաբազա կատարած այցի ընթացքում: 
«Մենք արդեն հաղթել են Ռաքքայում, և ես բացարձակապես վստահ եմ, որ մոտակա շաբաթների կամ ամիսների ընթացքում մենք լիակատար հաղթանակ կտանենք սիրիա-իրաքյան սահմանին»,- ասել է Ֆրանսիայի նախագահը՝ հավելելով, որ այդպիսով պատերազմը չի ավարտվում: 
 
Նրա խոսքերով՝ իրավիճակի երկարաժամկետ կայունացումը և ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը հետագայում կդառնան անհրաժեշտ միջոցառումներ տարածաշրջանում քաղաքական կարգավորման համար: 
 
Մարկոնը նաև շեշտել է Ֆրանսիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև առկա ռազմական համագործակցության շատ բարձր մակարդակի մասին:  
 
Նոյյան տապան  -   Քաղաքական