Անկարայում ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով ձերբակալվել է ավելի քան 100 մարդ


Անկարայում ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով ձերբակալվել է ավելի քան 100 մարդ

  • 09-11-2017 13:46:45   | Թուրքիա  |  Հասարակություն

 
Թուրքիայի անվտանգության ուժերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու կասկածանքով ձերբակալել են առնվազն 101 մարդու: 
Tass-ի փոխանցմամբ՝ Անկարայի անվտանգության և Թուրքիայի հակաահաբեկչական վարչությունների ավելի քան 1500 աշխատակիցներ գործողություններ են իրականացնում թուրքական մայրաքաղաքի մի քանի շրջաններում: Ընդհանուր առմամբ՝ իրավապահ մարմինների տեսադաշտում են հայտնվել 245 քաղաքացիներ: 
 
Նշվում է, որ նոյեմբերի սկզբին Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչությունը հաղորդել է 283 մարդու ձերբակալության մասին, որոնք դարձյալ կասկածվել են ԻՊ-ի հետ կապ ունենալու մեջ: 
 
Այդ ժամանակ անցկացված հատուկ գործողությունների ընթացքում կասկածյալների մոտ հայտնաբերվել էր 66 ինքնաշեն պայթուցիկ սարք: Ձերբակալվածներից ոմանք ծրագրել էին ահաբեկչություն իրականացնել Անկարայում և Ստամբուլում: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play