Նոր մանրամասներ Ջիգարխանյանի ամուսնալուծության մասին


Նոր մանրամասներ Ջիգարխանյանի ամուսնալուծության մասին

  • 09-11-2017 15:39:08   | Ռուսաստան  |  Հասարակություն

 
Թատրոնի և կինոյի դերասան Արմեն Ջիգարխանյանի կինը համաձայնել է ամուսնալուծվել: Երկու կողմն էլ հրաժարվել է հաշտության եզրեր գտնելուց: 
 
Gazeta-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է դերասանի  փաստաբան Եվգենի Պարֆյոնովը: 
 
«Ներկա դրությամբ ամուսնալուծության մասին մեր պահանջները նրանք հաստատել են»,- նշել է նա: 
 
Միաժամանակ «Մոսկվա» քաղաքային լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Կունցևոյի հաշտարար դատական №202 տեղամասում Ա. Ջիգարխանյանի և Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծության մասին հայցը դատարանը կքննարկի նոյեմբերի 27-ին: 
 
Ջիգարխանյանի ներկայացուցիչները նաև հայտարարել են այն մասին, որ իրենք միջնորդություն են ներկայացրել դատական նիստը դռնփակ անցկացնելու պահանջով: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play