Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին


Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին

  • 10-11-2017 18:20:17   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը 2017 թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն) մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին:
ԵԱՏՄ նիստի ընթացքում քննարկվել են  անդամ պետությունների միջև տնտեսական համագործակցության  խորացմանն ուղղված մի շարք հարցեր, այդ թվում՝ «Հեղինակային և հարակից իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» hամաձայնագրի նախագծը և  այլ հարցեր:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն