Գիտնականների կողմից մշակվել է երկրաշարժը կանխատեսելու նոր մեթոդ


Գիտնականների կողմից մշակվել է երկրաշարժը կանխատեսելու նոր մեթոդ

  • 10-11-2017 18:52:54   | Ռուսաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
Ադիգեյի գիտնականները մշակել են երկրաշարժը կանխատեսելու նոր միջոց, որն առաջին անգամ աշխարհում թույլ կտա ստեղծել երկրաշարժի ժամանակի և հզորության հստակ կանխատեսման գեոդինամիկ մոդել՝ փաստացի կանխորոշելով բնական աղետը։
 
Ինչպես նշել է Ադիգեյի պետական համալսարանի մամուլի ծառայության պատասխանատու  Սվետլանա Տլեխասը, համալսարանի գիտնականների կողմից մշակված մեթոդը, հաստատության ռեկտոր, պրոֆեսոր Ռաշիդա Խունագովայի ղեկավարությամբ, պաշտոնապես հաստատվել է։
 
Նրա խոսքերով՝ համալսարանի գիտնականները ստացել են Ռուսաստանի Դաշնության արտոնագրի թույլտվություն՝ տեկտոնական լարվածության  տարածաժամանակային դաշտի վեկտորային կառուցման և  անսահմանափակ մակերեսով տարածքում կենտրոնացնող բլոկներ առանձնացնելու համար։
 
ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնագործությունը կարող է օգտագործվել տարածքային ենթակառուցվածքի անվտանգության մոնիտորինգի համար՝ ստեղծելով համակարգ, որը կկանխատեսի տեկտոնական շարժումները և տարբեր հզորության սեյսմիկ դրսևորումները։
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ