Քաղաքացին ընկել է փոսը․ ԱԻՆ


Քաղաքացին ընկել է փոսը․ ԱԻՆ

  • 13-11-2017 11:31:03   | Արմավիրի մարզ  |  Հասարակություն

 
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 03:21-ին, տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում քաղաքացին ընկել է փոսը (մոտ 3 մ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Փրկարարները 1990 թ. ծնված Ք. Թ.-ին դուրս են բերել փոսից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Նոյյան տապան  -   Հասարակություն