Կարեն Բոթոյանը ներկայացրել է Վարդենիսի նորընտիր համայնքապետին


Կարեն Բոթոյանը ներկայացրել է Վարդենիսի նորընտիր համայնքապետին

  • 13-11-2017 13:51:43   | Գեղարքունինքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային այց է կարտերել Վարդենիս համայնք, որտեղ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակիցներին ներկայացրել է նոյեմբերի 5-ի ընտրություների արդյուքնում համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրված Արամ Հարությունյանին: Հանդիպման ընթացքում Կարեն Բոթոյանը խոսել է համայնքի նորընտիր ղեկավարի Արամ Հարությունյանի անցած աշխատանքային ուղու մասին, նշելով, որ Հարությունյանը կարող է Վարդենիսն ավելի գրավիչ և ժամանակակից դարձնել, ինչպես նաև հաջողություններ մաղթեց վերջինիս բարդ և պատասխանատու աշխատանքում: Կարեն Բոթոյանը հավելել է  նաև, որ համայքի նորընտիր ղեկավարի հետ արդեն հասցրել են քննարկել Վարդենիսի զարգացման ուղիները, հնարավոր ներդրողներ ներգրավվելու տարբերակները:  
 
Պատասխան խոսքում Արամ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել վարդենիսցիներին ցուցաբերած վստահության համար, վերահաստատելով, Վարդենիսը զարգացող ու օրինակելի համայնք դարձնելու իր վճռականությունը:
 
 
 
Գեղարքունիքի մարզպետարան  
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն