Իտալուհին դատի է տվել նախկին ամուսնուն քչախոսության պատճառով.tert.am
13-11-2017 15:44:48 | Իտալիա | Ի՞նչ է գրում մամուլը
tert.am.Իտալական Թուրին նահանգի Կիվասո քաղաքի բնակչուհին դատական հայց է ներկայացրել նախկին, սակայն մինչև հիմա իր հետ նույն հարկի տակ ապրող ամուսնու դեմ՝ նրան մեղադրելով չափից ավելի քչախոս լինելու համար:
Ինչպես հայտնում է italia-ru.com կայքը, 57-ամյա տղամարդը մեղադրվում է ընտանիքի անդամների նկատմամբ դաժան վարք ցուցաբերելու համար՝ չնայած, որ նա երբևիցե ձեռք չի բարձրացրել ո՛չ կնոջ, ո՛չ որդու վրա:
Այնուհնադերձ՝ կինը գտնում է, որ տևական ժամանակ իր և որդու հետ չխոսող նախկին ամուսինը փորձում է իրենց վրա հոգեբանական ճնշում գործադրել:
Հայտնի է, որ դատարանն ընդունել է կնոջ հայցը: Քչախոս իտալացու դատավճիռը հրապարակվելու փետրվարի 28-ին: