«ԻՄ ԱՊԱԳԱՆ ՔՈ ԱՐՁԱԳԱՆՔՆ Է» խորագրով բարեգործական համերգ՝ հայ աստղերի մասնակցությամբ
14-11-2017 15:28:12 | Հայաստան | Մշակույթ
Էխո հասարակական կազմակերպությունը մեկ տարի է ինչ նախաձեռնել է Մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների առողջակրթական վերականգնման այլընտրանքային ծառայությունների կենտրոնի կառուցման ներդրումային ծրագիրը, որի շրջանակներում, ՀՀ-ում և Սփյուռքում իրականացվում է «ԻՄ ԱՊԱԳԱՆ ՔՈ ԱՐՁԱԳԱՆՔՆ Է» խորագրով համահայկական համալիր միջոցառումների շարքը (բարեգործական համերգներ, երեկոներ, ֆլեշմոբեր և այլ միջոցառումներ)՝ ներգրավելով և համալրելով ներդրող կառույցների շրջանակը։
Այս ներդրումային ծրագիրն իրականություն դարձնելու նպատակով ս/թ նոյեմբերի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կազմակերպվում է համերգ, որին կմասնակցեն հայ երգարվեստի սիրված երգիչներ՝ Հասմիկ Կարապետյանը, Նառան, Էրիկ Կարապետյանը, Մաշա Մնջոյանը,Գոհար Հովհաննիսյանը, Նարե Գեւորգյանը Արսեն Գրիգորյանը (Մրո) եւ այլք։ Միջոցառման հումորային հատվածը վստահված է սիրված դերասան՝ Հայկ Պետրոսյանին, իսկ ահա ողջ երեկոն կվարեն ժակը եւ Լուսինե Բադալյանը։
Միասին կառուցենք հաշմանդամություն ունեցաղ յուրաքանչյուր երեխայի վերականգնողական կենտրոնը»։