Պրոբացիայի ծառայողները վերապատրաստվում են


Պրոբացիայի ծառայողները վերապատրաստվում են

  • 14-11-2017 17:06:07   | Հայաստան  |  Իրավունք
 
Նոյեմբերի 13-ին մեկնարկել է ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության 25 աշխատակիցների վերապատրաստման երկշաբաթյա ծրագիրը: Այն իրականացնում է ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ–ը։ 
ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության պետ Արսեն Նավասարդյանը և  ՊՈԱԿ–ի տնօրեն Աշոտ Հայրապետյանը, ողջունելով մասնակիցներին, կարևորել են նմանօրինակ վերապատրաստումների կազմակերպումը՝ հույս հայտնելով, որ դրանք կկրեն շարունակական բնույթ, և արդյունքում վերապատրաստում անցած աշխատակիցները, ձեռք բերելով հմտություններ, դրանք հետագայում կկիրառեն  իրենց աշխատանքում:
 
Վերապատրաստման ծրագիրը տևելու է  72 ժամ: Սեմինար-դասախոսությունների ընթացքում անդրադառնալու են Պրոբացիայի պետական ծառայության առաքելությանը, դերին, զարգացման տեսլականին, պրոբացիայի ծառայողի նկարագրին, հաշտարարությանը/մեդիացիային, էլեկտրոնային հսկողությանը, վերջինիս կիրառման ընթացքում առաջացող հնարավոր խնդիրներին, առանձնահատկություններին, ինչպես նաև շահառուների հետ իրականացվող սոցիալական աշխատանքին,  ռիսկերի և կարիքների գնահատմանը, դեպքերի վարմանը, վերահսկողության պլանի կազմմանն ու պրոբացիայի ծառայողների հոգեբանական պատրաստվածությանը:
 
   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Իրավունք