Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 9.997.708 ՀՀ դրամ


Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 9.997.708 ՀՀ դրամ

  • 14-11-2017 19:38:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից 06-10.11.17թթ. ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 46 իրավախախտում, որից 14-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 970.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: 
Ընդհանուր առմամբ վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 9.997.708 ՀՀ դրամ: 
 
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ  արձանագրվել է իրավախախտման 37 դեպք: 
Վերոնշյալ ժամանակահատվածում քննված վարչական վարույթներով նշանակվել է 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել է 9.993.008  ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝ 
Արարատում հայտնաբերված վառելափայտի ապօրինի տեղափոխման 3 դեպքի (4 խմ) վերաբերյալ նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք և քննված վարչական իրավախախտման վարույթով հաշվարկվել է 144.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: 
Արմավիրում հայտնաբերված ապօրինի ծառահատման 1 դեպքի  վերաբերյալ նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք և քննված վարչական իրավախախտման վարույթով հաշվարկվել է 54.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:  
Լոռիում հայտնաբերված ապօրինի ծառահատման 8 դեպքի (1 բոխի,  8 կաղնի, 1 հաճարենի, 2 հացենի, 1 թեղի, 9 ուռենի, 3 թխկի, տարբեր տեսակի 39 ծառ) վերաբերյալ քննված վարչական իրավախախտման վարույթներով հաշվարկվել է 2.911.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և  վառելափայտի ապօրինի տեղափոխման 7 դեպքի (36.2 խմ փայտանյութ, 9.9 խմ թափուկ վառելափայտ, 3.8 խմ շինափայտ) վերաբերյալ քննված վարչական իրավախախտման վարույթներով հաշվարկվել է 330.700 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: 
Տավուշում հայտնաբերված ապօրինի ծառահատման 2 (2 ծառի ճյուղ) և վառելափայտի ապօրինի տեղափոխման 5 դեպք (9,3 խմ փայտանյութ) վերաբերյալ քննված վարչական իրավախախտման վարույթներով հաշվարկվել է 220.642 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, վարույթները գտնվում են քննության ընթացքում:
Կոտայքում հայտնաբերված ապօրինի ծառահատման 1 դեպքի (2 ծառ) վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք և քննված վարչական իրավախախտման վարույթով հաշվարկվել է 60.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքի (3.2 խմ փայտանյութ) վերաբերյալ նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք և քննված վարչական իրավախախտման վարույթով հաշվարկվել է 115.200 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: 
Սյունիքում հայտնաբերված ապօրինի ծառահատման 3 դեպքի (47 ծառ և 12 ճյուղ՝ 3.8 խմ) վերաբերյալ քննված վարչական իրավախախտման վարույթով հաշվարկվել է 6.042.966 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, դեպքերի առթիվ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին:
Շիրակում հայտնաբերված ապօրինի ծառահատման 1 դեպքի (1 բարդի) վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք և քննված վարչական իրավախախտման վարույթով հաշվարկվել է 15.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Գեղարքունիքում հայտնաբերված վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքի (5 խմ) վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում:
Վայոց ձորում հայտնաբերված ապօրինի ծառահատման 1 դեպքի (11 ուռենի) վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթով հաշվարկվել է 99.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Երևանում հայտնաբերված ապօրինի ծառահատման 3 դեպքի (9 ծառ, էտվել է 8 ծառ) վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթները գտնվում են քննության ընթացքում, որից 1 դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին, իսկ 2 դեպքի վերաբերյալ` Երևանի քաղաքապետարան:
Մթնոլորտային օդի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում
 արձանագրվել է իրավախախտման 5 դեպք: 
Վերոհիշյալ ժամանակահատվածում քննված վարչական վարույթներով կայացվել է վարչական տուգանքի 4 որոշում՝ 200.000 ՀՀ դրամի չափով:
Արմավիրում հայտնաբերված մթնոլորտային օդի պահպանության, թափոնների տեղաբաշխման պահանջների խախտման 3 դեպքի վերաբերյալ նշանակվել է 50.000-ական ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, ընդամենը՝ 150.000 ՀՀ դրամ։
Կոտայքում  հայտնաբերված մթնոլորտային օդի պահպանության պահանջների խախտման 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: 
Գեղարքունիքում  հայտնաբերվել է 4.0 հա ռելիեֆի խախտման 1 դեպք:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում
արձանագրվել է իրավախախտման 2 դեպք:
Գեղարքունիքում հայտնաբերվել է ձկան ապօրինի որսի 1 դեպք (առգրավվել է 116հատ 58կգ սիգ տեսակի ձուկ, որից 74 հատ 33 կգ ձուկը հանձնվել է Գավառի մանկատուն ՊՈԱԿ, իսկ 42 հատ 25 կգ՝ Ծովագյուղ համայնքի մանկապարտեզ): 
Արմավիրում հայտնաբերված ձկան ապօրինի որսի 1 դեպքի (առգրավվել է 1 լոքո տեսակի ձուկ՝ 4.7 կգ) վերաբերյալ նշանակվել է 70.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք և վարչական իրավախախտման վարույթով հաշվարկվել է 4.700 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
կայացվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 100.000 ՀՀ դրամի չափով, որից՝
Արագածոտնում  1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Շիրակում 1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
 
Ընթացքի մեջ է գտնվում 14 գործ: 
 
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 514.842 ՀՀ դրամ: 
                      
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն