Նոյեմբերի 6-10-ը՝ նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 412 վնասված լուսատու


Նոյեմբերի 6-10-ը՝ նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 412 վնասված լուսատու

  • 15-11-2017 12:40:50   | Հայաստան  |  Հասարակություն

 
Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ նոյեմբերի 6-10-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 412 վնասված լուսատու:
 
Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Արագ արձագանք են ստացել նաև թեժ գծերով ստացված զանգերը: Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել Մամիկոնյանց փողոցի 51/2 շենքի բակը:
Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով:
 
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play