«ՀՀ իշխանությունն ուսանողներին չի դրդում արտագաղթելու». Շարմազանով․168.am


«ՀՀ իշխանությունն ուսանողներին չի դրդում արտագաղթելու». Շարմազանով․168.am

  • 15-11-2017 13:10:43   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը համաձայն չէ հնչող դիտարկումների հետ, թե ՀՀ իշխանությունն ուսանողներին դրդում է արտագաղթելու, քանի որ ոչ մի զիջման չի գնում տարկետման իրավունքը պահպանելու նրանց պահանջի հետ: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Է.Շարմազանովը հայտարարեց, որ այստեղ սկզբունքի հարց չկա. խնդիրն աշխարհընկալման, մոտեցման մեջ է:
 
Նա հացադուլ հայտարարած ուսանողներին կոչ արեց վերադառնալ կառուցողական դաշտ: «Ժամանակին ես էլ իմ ուսանողական իրավունքների համար պայքարել եմ, հացադուլ եմ արել: Հասկանում եմ, երիտասարդներ են, զգացմունքներին են տրվել, բայց կոչ եմ անում նրանց կառուցողական դաշտ վերադառնալ: Այն ժամանակ, երբ մենք հացադուլ էինք անում, մեզ վարչապետ չէ, նույնիսկ նախարարի օգնական չի ընդունել, իսկ նրանց ընդունել են վարչապետը և պաշտպանության ու կրթության և գիտության նախարարները»,- ասաց Է.Շարմազանովը` կանխատեսելով, որ վերջում հաշտություն կլինի:
 
Նրա խոսքով` կառավարության ենթաօրենսդրական ակտերով կսահմանվեն հստակ չափանիշեր, որոնք թույլ կտան տարկետում տալ բացառիկ տաղանդի տեր անձանց, ովքեր ապագայում կարող են մեծ գիտնականներ դառնալ.
 
«Երեխայի բացառիկ տաղանդը կարելի է տեսնել միջազգային օլիմպիադաներում նրա ցույց տված արդյունքներով: Սա չափորոշիչներից մեկն է, կարող են լինել նաև այլ չափորոշիչներ»:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը