Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք․ Ոստիկանություն


Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք․ Ոստիկանություն

  • 15-11-2017 14:26:17   | Հայաստան  |  Իրավունք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 14-ից 15-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքերն էլ բացահայտվել են։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք։ 
 
Բացահայտվել է գողության 7, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի և կողոպուտի 1-ական դեպք: 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 6, մարմնական վնասվածք հասցնելու և գույքի դիտավորությամբ ոչնչացնելու 1-ական դեպք: 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 9-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նոյյան տապան  -   Իրավունք