«Կինը՝ քաղաքական դաշտում» դասընթաց երիտասարդ կուսակցականների համար


«Կինը՝ քաղաքական դաշտում» դասընթաց երիտասարդ կուսակցականների համար

  • 15-11-2017 15:27:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության մարզային կառույցների անդամները նախօրեին մասնակցեցին Կոնդրադ Ադենաուեր և Էդուարդո Ֆրեյ հիմնադրամների կողմից Երևանի Հայաթ Փլեյս հյուրանոցում կազմակերպվել էր Կանանց դասընթացին։Ծրագրում ներգրավված էին Հայաստանի Հանրապետության 8 կուսակցությունների իգական սեռի ներկայացուցիչները։ 
 
Ծրագիրը միտված էր քաղաքական դաշտում կանանց գործունեության ճիշտ կազմակերպմանն ու արդյունավետ աշխատանքին։ Երկօրյա դասընթացի շրջանակներում հայ և հոլանդացի դասընթացավարները քննարկեցին կանանց դերն ու ներգրավվածությունը քաղաքական դաշտում, խոսեցին քաղաքական գործընթացների ժամանակ սպասվելիք խոչընդոտների, դրական ու բացասական կողմերի և դրանց կարևորության մասին։
Դասընթացավարները ներկայացրեցին Հայաստանի Հանրապետության կառավարման մարմիններում կանանց ներգրավվածությունը և վերջին տարիների վիճակագրությունը։Միջազգային մասնագետները կազմակերպեցին քաղաքական սիմույլացիոն խաղեր և առաջադրանքներ՝ համապաստխան քաղաքական հմտությունների զարգացման նպատակով։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play