Դեսպան Մարտիրոսյանի հանդիպումը Տորոնտոյի քաղաքապետի հետ


Դեսպան Մարտիրոսյանի հանդիպումը Տորոնտոյի քաղաքապետի հետ

  • 15-11-2017 15:30:33   | Կանադա  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 13-ին Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանը հանդիպում ունեցավ Տորոնտոյի քաղաքապետ Ջոն Թորիի հետ:
 
Ողջունելով ՀՀ դեսպանին Տորոնտոյում` քաղաքապետը վստահություն հայտնեց, որ վերջինիս աշխատանքի արդյունքում ինչպես հայ-կանադական հարաբերություններն, այնպես էլ համագործակցությունը Տորոնտո քաղաքի հետ առավել խորը զարգացում կապրի:
 
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Մսրտիրոսյանը նշեց, որ ջանք չի խնայելու ինչպես երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, այնպես էլ երկու երկրների միջև ապակենտրոնացված համագործակցության խորացման ուղղությամբ նոր արդյունքներ գրանցելու համար:
 
ՀՀ դեսպանն ու Տորոնտոյի քաղաքապետը քննարկեցին իրականացման փուլում գտնվող մի քանի կարևոր նախագծերի ընթացքը, մտքեր փոխանակեցին Տորոնտոյի և Երևանի միջև ծավալվող փոխգործակցության վերաբերյալ և նախանշեցին հետագա համագործակցության ուղղությունները:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն