Դեսպան Մարտիրոսյանը ներկա է գտնվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի ամենամյա դրամահավաքին


Դեսպան Մարտիրոսյանը ներկա է գտնվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի ամենամյա դրամահավաքին

  • 15-11-2017 15:40:56   | Կանադա  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 12-ին Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանը ներկա գտնվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի ամենամյա դրամահավաքին:
 
Միջոցառման գլխավոր բանախոսն էր Տորոնտոյի Սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Փիթեր Ունջյանը: Ձեռնարկին ներկա էին հոգևոր հայրեր, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, տորոնտոհայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
 
Միջոցառման ընթացքում ունեցած իր ելույթում դեսպան Մարտիրոսյանը մեծապես կարևորեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծավալած գործունեությունը՝ առանձնահատուկ ընդգծելով Տորոնտոյի մասնաճյուղի աշխատանքները: «Միայն վերջին մի քանի տարիների ընթացքում մասնաճյուղը մի քանի միլիոն դոլար արժողությամբ ծրագրեր է իրականացրել Հայաստանում և Արցախում: Այս փաստը Տորոնտոյի մասնաճյուղի նվիրյալների ամենօրյա աշխատանքի խոսուն վկայությունն է: Ցանկանում եմ առիթն օգտագործել և այդ նվիրյալներից յուրաքանչյուրին անհատապես շնորհակալություն հայտնել այն աշխատանքի համար, որ նրանք իրականացնում են», - իր խոսքում մասնավորապես նշեց ՀՀ դեսպանը:
 
Միջոցառման ընթացքում ՀՀ դեսպանը Փիթեր Ունջյանին հանձնեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից վերջինիս շնորհված «Կոմիտաս» մեդալը:
Երեկոյի ընթացքում հավաքված 530.000 ԱՄՆ դոլար գումարն ուղղվելու է Արցախում ոռոգման համակարգի վերակառուցմանը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play