«24 տարի երազել եմ այդ օրենքի ընդունման մասին». ԲՈՀ-ի նախագահը՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի մասին. 168.am


«24 տարի երազել եմ այդ օրենքի ընդունման մասին». ԲՈՀ-ի նախագահը՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի մասին. 168.am

  • 15-11-2017 18:19:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
168.am.«Հրատապ թեմա» ծրագրի շրջանակներում այսօր լրագրողների հետ հանդիպման եկած ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանը խոսեց Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին ՀՀ օրենքի նախագծի, ԲՈՀ-ի ապագայի և գիտական նոր աստիճանակարգի մասին, ինչպես նաև անդրադարձ կատարեց վերջերս գիտակրթական շրջանակներում աղմուկ առաջացրած՝ Զինապարտության մասին նոր օրենքի նախագծին:
 
Կառավարության հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծն ու դրա շուրջ ծագած իրավիճակը, Լիլիթ Արզումանյանի բնորոշմամբ, շատ ցավոտ խնդիր է.
 
«Եթե ես իմ անձնական կարծիքը հայտնեմ այս հարցի վերաբերյալ, խնդրում եմ՝ չզարմանաք: Որպես ԲՈՀ-ի 24 տարվա աշխատող՝ 24 տարի ես երազել եմ այդ օրենքի ընդունման մասին: Մի՛ զարմացեք: Ես կողմ եմ հասարակության մեջ հավասարության սկզբունքին: Այսօր հասարակական մտածողությունը շատ խեղաթյուրված է: Արդեն 25 տարի շարունակ մենք պատերազմի մեջ ենք: Այսօր մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի՝ տղամարդ, կին, ջահել աղջիկ կամ տղա, բոլորը զինվոր պետք է լինեն, առավել ևս՝ տղաները: Ուրիշ բան, որ կարելի է երիտասարդների համար ընտրության հնարավորություն ստեղծել՝ ե՞րբ և ի՞նչ պայմաններով են անցկացնելու իրենց ծառայությունը, և ինչպե՞ս է այդ ծառայությունը հարմարեցվում կրթություն ստանալու պայմանների հետ: Այնուամենայնիվ, ես համոզված եմ՝ այն մարդիկ, ովքեր ի վիճակի են և ունեն ցանկություն՝ զբաղվել գիտությամբ, նրանք, ովքեր իրենց ներքին մղումներով գիտնական լինելու կոչում ունեն, նրանք անպայման դառնում են գիտնական՝ անկախ պայմաններից»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը