Ավելի քան 500 մարզիկների մասնակցությամբ Երևանում կայացել է Հայաստանի Կիոկուշին կարատեի սկսնակների բաց առաջնությունը (տեսանյութ)


Ավելի քան 500 մարզիկների մասնակցությամբ Երևանում կայացել է Հայաստանի Կիոկուշին կարատեի սկսնակների բաց առաջնությունը (տեսանյութ)

  • 16-11-2017 15:38:50   | Հայաստան  |  Սպորտ



 
Երևանում կայացել է Հայաստանի Կիոկուշին կարատեի սկսնակների բաց առաջնությունը: Երևանից և մարզերից առաջին անգամ մրցելույթի են դուրս եկել 6-17 տարեկան ավելի քան 500 սկսնակներ, ովքեր ներկաներին են ցուցադրել իրենց հմտություններն ու կարողությունները: 
 
«Ֆեդերացիան մարզիկներին ըստ որակավորման՝ բաշխել է խմբերի: Այսօր շատ հպարտ ու ուրախ եմ, քանի որ այսքան սաներ մեզ վստահել են, և պետք է նշեմ, որ մեր ֆեդերացիան օրեցօր համալրվում է նոր մարզիկներով՝ շնորհիվ ձեռք բերած համբավի»,- նշել է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը: 
 
Նրա խոսքերով՝ սկսնակ մարզիկների թիվն արդեն իսկ վկայում է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նկատմամբ առկա հանրային վստահության մասին: 
 
Ա. Հակոբյանը վստահեցրել է, որ այս մրցաշարի հաղթողները հետագայում կմասնակցեն ավելի պրոֆեսիոնալ մրցաշարերի և կունենան լուրջ հաջողություններ: 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play