Իգնատի Առաքելյան. Տարեցտարի կզարգանա գյուղատնտեսությունը և մենք կունենանք ավելի արդյունավետ ու եկամտաբեր գյուղացիական տնտեսություններ
16-11-2017 15:22:39 | Հայաստան | Տնտեսություն
Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,
Գյուղացիական տնտեսությունների եկամուտների բարձրացում, սոցիալական հարցեր լուծող գյուղատնտեսությունից անցում արդյունաբերական, եկամտաբեր, գրավիչ, մրցունակ գյուղատնտեսության, ներմուծման փոխարինում տեղական արտադրությամբ, պարենային անվտանգության ցուցանիշների աճ, սրանք են այն գերակա նպատակները, որոնց հասնելու համար մշակել ենք նոր ծրագրեր ու նախաձեռնություններ, որոնք կմեկնարկեն 2018 թվականին:
Իսկ հիմա նշեմ այն թիրախները, որոնք մեր կարծիքով առաջնային են արդյունավետ գյուղատնտեսություն ունենալու համար՝
1. Գյուղտեխնիկայի թարմացում,
2. Ջրային սակավ ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործում՝ այլընտրանքային լուծումների միջոցով
13. Անասնաբուժության ոլորտում օրենսդրական փոփոխությունների նախաձեռնում՝ համայնքային անասնաբույժի փորձի ներդրում,
14. Բնակչության առողջության համար անվտանգ սննդամթերքի արտադրության ապահովման համար գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագրի իրականացում,
15. Անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ծառայությունների մատուցում,
16. Հացահատիկային և հատիկաընդեղեն որոշ մշակաբույսերի տեղական սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացում,
17. Խաղողագործության և գինեգործության ոլորտներում վարվող պետական քաղաքականության ու զարգացման պետական աջակցություն և այլ ծրագրեր:
Նշված ծրագրերը իրականացվելու են ինչպես պետական բյուջեի , այնպես էլ՝ միջազգային կառույցների ֆինանսավորմամբ: Ընդգծենք, որ Գյուղատնտեսության ոլորտին պետական բյուջեից տրամադրվող հատկացումների ծավալը աճել է 58 տոկոսով՝ 6,9 միլիարդից հասնելով 10.9 միլիարդ դրամի : Բացի այս ծարգրերից նախարարությունն իրականացնում է այլ ծրագրեր և նախաձեռնություններ ևս, որոնց վերաբերյալ կտրամադրենք համապարփակ տեղեկատվություն:
Մենք համոզված ենք, որ վերոնշյալ ծրագրերի շնորհիվ տարեց տարի կզարգանա գյուղատնտեսությունը և մենք կունենանք ավելի արդյունավետ ու եկամտաբեր գյուղացիական տնտեսություններ և պարենային անվտանգության ապահովման բարձր ցուցանիշ:
Շնորհակալություն եմ հայտնում մեր կողմից նախաձեռնած ծրագրերին աջակցություն ցուցաբերելու համար:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և