Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «ՀՊՏՀ լավագույն ուսանող 2017» մրցանակաբաշխությանը


Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «ՀՊՏՀ լավագույն ուսանող 2017» մրցանակաբաշխությանը

  • 16-11-2017 17:21:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ներկա է գտնվել «ՀՊՏՀ լավագույն ուսանող 2017» մրցանակաբաշխությանը: Արդեն ավանդական դարձած մրցանակաբաշխությունն անցկացվել է հինգ անվանակարգերով՝ «Գիտական գործունեություն ծավալող լավագույն ուսանող», «Բարձր առաջադիմություն ցուցաբերած լավագույն ուսանող», «Լավագույն ուսանող-մարզիկ», «Ակտիվ հասարակական գործունեություն ծավալող լավագույն ուսանող» և «ՀՊՏՀ լավագույն ուսանող»:
Այս տարի «ՀՊՏՀ լավագույն ուսանող» անվանակարգում հաղթող է ճանաչվել բուհի մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի «Մարքեթինգային հաղորդակցություններ» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Մարիետա Բաղդասարյանը, ում մրցանակը հանձնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
 
Շնորհավորելով բոլոր մրցանակակիրներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նրանց մաղթել է ուսման մեջ նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ: 
«Այսօր որակյալ կրթություն ստանալու համար մեր բուհերում ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները: Եվ շատ կարևոր է, որ այս տարիները, սիրելի՛ ուսանողներ, օգտագործեք լիարժեք կրթություն ստանալու համար, քանի որ կյանքում ձեռք բերած գիտելիքները միշտ պետք են գալու և առաջնորդելու են ձեզ: Երիտասարդությունը հզոր շարժիչ ուժ է, որը նաև ապագայի հույսն ու երաշխիքն է, և համոզված եղեք, որ ավագ սերունդը, դասախոսները կյանքի ճանապարհին միշտ լինելու են ձեր կողքին, և մենք բոլորս համատեղ ուժերով շարունակելու ենք հզորացնել մեր պետությունը»,- ընդգծել է քաղաքապետը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն