Մեկնարկել է երիտասարդական աշխատողի վերապատրաստման ծրագիրը


Մեկնարկել է երիտասարդական աշխատողի վերապատրաստման ծրագիրը

  • 16-11-2017 18:01:32   | Հայաստան  |  Սպորտ

Մեկնարկել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից երիտասարդական աշխատողների և փորձագետների համար իրականացվող երիտասարդական աշխատողի վերապատրաստման ծրագիրը:
 
Ծրագրի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում համակարգել երիտասարդական աշխատանքը, համախմբել կատարողներին և բարձրացնել երիտասարդների ներգրավվածության մակարդակը հասարակական բոլոր ոլորտներում: Հաշվի առնելով երիտասարդական համայնքների և երիտասարդների աշխատանքի առանձնահատկությունները՝ կներդրվի անձնային և մասնագիտական որակների ունիվերսալ համակարգ՝ խնդիրներին առավել արդյունավետ լուծում տալու համար: 
 
Ինչպես վերապատրաստման մասնակիցներն, այնպես էլ վերապատրաստում իրականացնողները որոշվել են մրցութային կարգով:
 
Երիտասարդական աշխատողի վերապատրաստման ծրագրով նախատեսված հաջորդ հանդիպումները կկայանան դեկտեմբերի 16-ին և 17-ին, իսկ մինչ այդ մասնակիցները կպատրաստեն հանդիպման ժամանակ ներկայացվելիք իրենց նախագծերը: 
Նոյյան տապան  -   Սպորտ