Անսպասելի բացահայտում. Աղի չարաշահումը կարող է հիպերտոնիա առաջացնել


Անսպասելի բացահայտում. Աղի չարաշահումը կարող է հիպերտոնիա առաջացնել

  • 16-11-2017 18:30:44   |   |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
Գերմանացի, ամերիկացի և բելգիացի գիտնականների խումբը հայտարարել է աղի չարաշահման անսպասելի վտանգների մասին։
 
Ինչպես հաղորդում է  «РИА Новости» -ին՝ գիտնականները եկել է այն եզրակացության, որ խոհարարական աղի չարաշահումը կարող է վնասել կաթնասունների աղիքային միկրոֆլորան, ինչը  կարող է բազում հիվանդությունների պատճառ դառնալ։
 
Հետազոտողները փորձերը կատարել են մկների վրա, որոնց փորձաշրջանի ընթացքում կերակրել են մեծ քանակությամբ աղ պարունակող կերով: 
Արդյունքում պարզվել է, որ մկների մոտ նվազել է Lactobacillus murinus բակտերիայի քանակը, ինչի հետևանքով կրծողների մոտ զարգացել է աուտոիմունային էնցեֆալիոմելիտ և հիպերտոնիա։
 
Աղբյուրի տեղեկացմամբ՝ մարդկանց շրջանում ևս իրականցվել են փորձնական ուսումնասիրություններ, որոնց արդյունքները վկայում են, որ մեծ քանակությամբ աղ օգտագործելու դեպքում օրգանիզմում բակտերիաների թիվը պակասում է, իսկ 17-րդ տեսակի Т-օգնականների բջիջներն ավելանում են, իսկ դա կարող է  հիպերտոնիա առաջացնել։
 
Առողջապահական համաշխարհային  կազմակերպությունը խորհուրդ է տալիս աղ օգտագործել օրական 5 գրամից ոչ ավելի։
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play