ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի հայաստանյան ծրագրի ղեկավարին


ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի հայաստանյան ծրագրի ղեկավարին

  • 16-11-2017 18:53:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) Հյուսիսային Աֆրիկայի և Եվրոպայի ստորաբաժանման հայաստանյան ծրագրի ղեկավար Ռամի Սալմանին, որը Հայաստան է ժամանել ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման-ԾԻԳ» բաղադրիչի «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագրի» (ԵԳՖԱԾ) վերահսկողության նպատակով:
 
Հանդիպման սկզբում Ռամի Սալմանը հայտնել է հիմնադրամի պատրաստակամությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ  մշակել և իրականացնել նոր ծրագրեր, որոնք համահունչ կլինեն գյուղատնտեսության ոլորտի ներկայիս առաջնահերթություններին և գերակա խնդիրներին:
 
Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը:
 
Հիմնադրամի հետ համագործակցությունն առավել ամուր և գործնական հիմքերի վրա դնելու նպատակով որոշվել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կզբաղվի ոլորտի հետագա զարգացմանն ուղղված նոր ծրագրերի մշակմամբ: 
 
Իր խոսքում կարևորելով ագրարային ոլորտում փորձառու և ժամանակակից գիտելիքներով զինված մասնագետների պատրաստումը` նախարար Իգնատի Առաքելյանը վստահություն է հայտնել, որ այս առումով ևս IFAD-ի փորձն ու մասնագիտական կարողությունները կարող են օգտակար լինել:
 
 
 
  ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
 
և   հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play