«Երկիր Ծիրանի» կուսակցությունը դատապարտում է Գևորգ Սաֆարյանի նկատմամբ բռնության գործադրումը և պահանջում վերականգնել նրա խախտված իրավունքները


«Երկիր Ծիրանի» կուսակցությունը դատապարտում է Գևորգ Սաֆարյանի նկատմամբ բռնության գործադրումը և պահանջում վերականգնել նրա խախտված իրավունքները

  • 16-11-2017 19:06:33   | Հայաստան  |  Քաղաքական

2017 թվականի նոյեմբերի 16-ին, քաղաքական հայացքների համար կալանավայրում գտնվող Գևորգ Սաֆարյանը (Նուբարաշեն ՔԿՀ-ի իր խցում)  ենթարկվել է  բռնության:
 
 «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիա»-ն (հոդված 3) ամրագրում է` խոշտանգումների արգելում. ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:
 
Սակայն, կրկին ականատեսն ենք լինում, որ  Հայաստանում գործող ապօրինի ռեժիմը  չի ապահովում մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների  իրականացումը:
 
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը  խստորեն  դատապարտում է Գևորգ Սաֆարյանի նկատմամբ բռնության գործադրումը և պահանջում վերականգնել նրա խախտված իրավունքները: 
 
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը միաժամանակ կոչ է անում բոլոր նրանց, ովքեր  մտահոգված են Գևորգ Սաֆարյանի և բազմաթիվ այլ քաղաքական բանտարկյալների  անվտանգության հարցով և ցանկանում են հաստատել արդարություն, բարձրաձայնել քաղբանտարկյալների նկատմամբ իրականացվող բռնությունների խնդիրը և աջակցել նրանց ազատ արձակմանը:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական